Ծիծաղելի է. Մասկը քննադատել ու հեգնել է Զելենսկուն

Մանրամասներ
մասկ

Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունը, թե Ուկրաինայի ժողովուրդը դեմ է երկրում ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացմանը, ծիծաղելի է։

Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։

Փետրվարի 9-ին Զելենսկին ITV News-ին տված հարցազրույցում նշել է, որ չի վախենում Ուկրաինայում նախագահական ընտրություններից, սակայն, նրա կարծիքով, ուկրաինացիները դեմ են դրանց անցկացմանը ռազմական գործողությունների ժամանակ։

«Իհարկե»,- հեգնանքով մեկնաբանել է Մասկը Զելենսկու հայտարարությունը։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսին՝ հինգ տարի պաշտոնավարելուց հետո։ Սրանից հետո, ըստ սահմանադրության, պետք է նոր ընտրություններ նշանակվեին, սակայն դա չի արվել ռազմական դրության պատճառով։