«Հայաստանի վարչապետի պնդումները՝ արտացոլված 2025 թվականի փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, ինչպես նաև բազմաթիվ այլ անհիմն հայտարարություններ ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն և համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն», – ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը։
Նա նշել է, թե «44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021 թվականին 600 միլիոն դոլարից հասնելով 1,6 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին»։
Նրա խոսքով՝ իբր Հայաստանը ձեռք է բերում «հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են մեծ տարածությունից խոցել Ադրբեջանի տարածքները»։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմից հերքել է Բաքվի կեղծ պնդումները և վստահեցրել, որ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։
0Comments