Ադրբեջանը հայտնել է, որ բացահայտել է Ռուսաստանի շահերը ներկայացնող խմբի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այդ կառույցը, ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, ղեկավարել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեխտիևը, որը հայտնի է որպես «գորշ կարդինալ»։
Խմբի կազմում էին նաև Ադրբեջանի մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաևը, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովը և Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Հաղորդվում է, որ Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մախմուդովը ժամանակ առ ժամանակ մասնակցել է այս խմբի նիստերին։
0Comments