Բաքվում «Ռուսական տունը» դադարեցրել է գործունեությունը, իսկ ռուսերեն գրության մասը հանվել է շենքի վրայից։
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Ռուսական տան» ներկայացուցչությունը դադարեցնում է գործունեությունը»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։
Բաքվում «Ռուսական տան» շենքի ճակատամասից ապամոնտաժվել է ռուսերեն անվանումը։ Մնացել է ադրբեջաներեն «Rus evi» մակագրությունը։
0Comments