Լիբանանն ամենաաննախադեպ հարձակման է ենթարկվել. սա պատերազմական վիճակ է. Նասրալլա

Մանրամասներ
լիբանան

Լիբանանն իր պատմության մեջ ամենաաննախադեպ հարձակման է ենթարկվել. սա պատերազմական վիճակ է։

Այդ մասին ազգին ուղղված ուղերձում հայտարարել է Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան՝ Իսրայելին մեղադրելով Լիբանանում փեյջերներ պայթեցնելու մեջ, փոխանցում է 24news-ը։

Նա տեղի ունեցածը անվանել է լայնամասշտաբ ահաբեկչական գործողություն, զանգվածային սպանություն․

«Թշնամին հատել է բոլոր կարմիր գծերը։ 2 օրվա ընթացքում նրանք մտադիր էին սպանել շուրջ 5000 մարդու։ Մենք գիտենք, որ թշնամին տեխնոլոգիական մակարդակում գերազանցություն ունի, քանի որ ունի Ամերիկայի և ՆԱՏՕ-ի աջակցությունը։

Մենք ընդունել ենք մարտահրավերը. դուք չեք կարող զավթիչներին վերադարձնել հյուսիս», - ընդգծել է նա: