«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի

Մանրամասներ
իսրայել

«Համաս»-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղիղ եթերում փոխանցել է չորս իսրայելցի զինծառայող պատանդնի:

Չորս կանանց դուրս են բերել Գազայի կենտրոնական հատված՝ շրջապատված պաղեստինցիների մեծ բազմությամբ և «Համաս»-ի տասնյակ զինյալներով։

Այնուհետև նրանց նստեցրել են ԿԽՄԿ-ի մեքենաները, որոնք պատանդներին արդեն իսկ հասցրել են իսրայելական ուժերի մոտ: Իսրայելը 4 պատանդի դիմաց կազատի 200 պաղեստինցիների։

Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի համաձայնություն էր ձեռք բերվել։