ԱՄՆ իշխանությունները սկսել են հետաքննություն AI-վիդեոյի պատճառով, որտեղ Թրամփը լիզում է Իլոն Մասկի ոտքերը

Մանրամասներ
Թրամփ Մասկ Թրամփ

ԱՄՆ կառավարությունում հաստատել են, որ սկսվել է հետաքննություն AI-վիդեոյի պատճառով, որտեղ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը լիզում է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի ոտքերը։ Տեսանյութը ցուցադրվել է ԱՄՆ Բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարարության (HUD) շենքում գտնվող հեռուստաէկրաններին։ «Սա հարկատուների գումարների հերթական զուր վատնումն է։ Բոլոր ներգրավված անձինք կենթարկվեն պատասխանատվության», – Lurer.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Քեյսի Լովետը The Hill-ի հետ զրույցում։ 

Պատահարը տեղի է ունեցել նախարարության աշխատակիցների գրասենյակ վերադառնալու առաջին իսկ օրը։ Վարչակազմը չէր կարող արագ պարզել, թե ինչպես էին հաքերները մուտք գործել համակարգ, ուստի պարզապես անջատել է մի քանի մոնիտոր։ Տեսանյութի հետ միաժամանակ էկրաններին հայտնվել է գրառում. «Կեցցե՛ իսկական թագավորը», ինչը հղում է Դոնալդ Թրամփի սոցիալական ցանց X-ում արված հրապարակումներին, որտեղ նա ինքն իրեն «թագավոր» էր անվանել։ Տեսանյութը շուրջ հինգ րոպե շարունակ կրկնվել է ամբողջ շենքում, ներառյալ սրճարանը։