Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քիթ Քելլոգը «բացարձակ վստահություն» է հայտնել, որ ամերիկացի առաջնորդը կկարողանա շուտով համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։
«Ես նրա նկատմամբ բացարձակ վստահություն ունեմ, որ այս պատերազմը շուտով կավարտվի»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը, իսկ ամերիկյան կողմից՝ Ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Մայք Վալցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
0Comments