Դիտարկում եմ ապագայում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը․ Թրամփ

Մանրամասներ
ԱՄՆ ՌԴ դրոշ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ հակառուսական պատժամիջոցների վերացման հնարավորությունը կքննարկվի ապագայում, սակայն այժմ նման պայմանավորվածություններ չկան։

«Կարծում եմ, որ ինչ-որ պահի դա կլինի, բայց հենց հիմա մենք չենք պայմանավորվել որեւէ մեկի դեմ պատժամիջոցների վերացման մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահն այն հարցին, թե դիտարկվում է արդյոք Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների վերացման հնարավորությունը։

Հարցին, թե արդեն քննարկվել է արդյոք հակառուսական պատժամիջոցների խստացման կամ թուլացման հնարավորությունը՝ կապված Ուկրաինայում հակամարտության կարգավորման հետ, Թրամփը պատասխանել է. «Ոչ, մենք չենք դիտարկել որեւէ պատժամիջոց»։