Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունները շփման գծի երկայնքով. Լավրով

Մանրամասներ
Լավրով

Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունները շփման գծի երկայնքով:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի շփման գծի երկայնքով ռազմական գործողությունները չեն դադարելու, քանի որ կան տարածքներ, որոնք «նշված են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ»։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու տարբերակը, այդ մասին ոչ ոք Մոսկվային չի հարցրել:

«Եվրոպան բացահայտ փորձում է խափանել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Մենք սպասում ենք, որ Եվրոպան դադարի ստել, թե Ռուսաստանը խոչընդոտում է բանակցություններին: Պարզ մեխանիկական բաները, ինչպիսիք են զորքերը տեղակայելը, չեն աշխատի»,- ասել է ԱԳ նախարարը

Նրա խոսքով՝ բանակցություններում կքննարկվեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին վերաբերող հարցեր։

Լավրովը հավելել է, որ Ստամբուլի բանակցություններից հետո պարզ կդառնա, թե որքան արագ և արդյունավետ կարող են առաջընթացի հասնել այս ուղղությամբ։