Մոսկվան ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Վաշինգտոնի զբաղեցրած դիրքորոշումն ավանել է «հավասարակշռված» այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց բանաձև, որում Ռուսաստանը չի համարվում ագրեսոր։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վաշինգտոնի որդեգրած նոր դիրքորոշումն օգնում է հակամարտության կարգավորման ջանքերին։
«Միացյալ Նահանգները շատ ավելի հավասարակշռված դիրքորոշում ունի, որն իսկապես օգնում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Մենք, անշուշտ, ողջունում ենք դա։ Կարծում ենք, որ նման հավասարակշռված դիրքորոշումն իսկապես խոսում է կարգավորմանը նպաստելու իրական ցանկության մասին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստի»-ն։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ուկրաինական և եվրոպական կողմերն իրենց հերթին «հավասարակշռություն չեն ազդարարում»։
Միևնույն ժամանակ Պեսկովը չի բացառել է, որ Բրյուսելի և Վաշինգտոնի միջև շփումների արդյունքում «Եվրոպան կգա դեպի ավելի մեծ հավասարակշռություն»։
ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երկար ճանապարհ ունեն անցնելու փոխադարձ վստահության հասնելու համար։ Պեսկովի խոսքով՝ վերջին տարիներին «շատ բան է ավերվել», և դա հնարավոր չէ վերականգնել «մեկ ակնթարթում»։
0Comments