Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները․ Կրեմլ

Մանրամասներ
ռուսաստան

Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ առայժմ Կրեմլում սպասում են առաջնորդների հեռախոսազրույցին, որը պետք է տեղի ունենա երեքշաբթի: 

Պեսկովը նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների նոր զրույցը կարևոր քայլ է, որը երանգ է հաղորդում երկկողմ հարաբերությունների վերակենդանացմանը: