ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերի նախարարի պաշտոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԵՏՀ-ն օգոստոսին հայտնել է, որ Գլազեւն այդ պաշտոնում կփոխարինի Տատյանա Վալովային: Նրա թեկնածությունը հաստատել են Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարները, թեկնածությունը հաստատման համար ներկայացվել էր Երեւանում հոկտեմբերի 1-ին կայացած նիստի ժամանակ: Վալովայան օգոստոսի վերջին ղեկավարում էր Ժնեւում ՄԱԿ-ի գլխավոր շտաբը՝ այդ պաշտոնում փոխարինելով դանիացի Միխայիլ Մելլերին:
0Comments