ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երեւանի համար, այս դեպքում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բայց ՀԱՊԿ-ը դրա հետ առնչություն չունի, քանի որ բուն Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։ ՀԱՊԿ-ն կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից։ Ղարաբաղյան իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները. Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պարագծում։ Դա նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, Հայաստանի հետ իրավական առնչություն չունի, ուստի հավակնել նրան, թե ՀԱՊԿ-ը կռվել է այդ անկլավի տարածքում, տարօրինակ է»,-ըստ ռուսական ТАСС գործակալության նշել է ՌԴ նախագահը։
Ինչպես նշում է գործակալությունը, ՌԴ նախագահը նաև չի բացառել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լրիվ դրույքով աշխատանքի։ Նա հավելել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։
0Comments