Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև ուղիղ բախումն անխուսափելի կլինի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր մտցնելու մասին տեղեկությունը։
«Եթե ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, դա ուղիղ բախում կլինի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ՆԱՏՕ Դաշինքի միջև», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի՝ մարտի 25-ին Լեհաստան կատարվելիք այցի ընթացքում նախատեսում է քննարկել Ուկրաինա խաղաղապահ ուժեր մտցնելու հարցը։
0Comments