Կրեմլում պատմել են, թե ինչպես է Պուտինը նշելու իր ծննդյան օրը

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կնշի իր 69-ամյակը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա մի մասը կնվիրի աշխատանքին, իսկ դրանից հետո ժամանակ կանցկացնի սիրելիների հետ:

«Ոչ ոք չի կասկածում, որ գոնե երեկոյան նա նշելու է իր ընտանիքի և ընկերների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նա նշել է, որ վերջերս պետության ղեկավարի ինքնամեկուսացումը չի ազդի տոնակատարության վրա: