Իրանը կարող է օդային հարձակման ենթարկվել․ Թեհրանի արձագանքը կհանգեցնի անկանխատեսելի ու վտանգավոր էսկալացիայի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Թրամփը ցանկանում է դուրս բերել ԱՄՆ-ը ուկրաինական հակամարտությունից եւ ռեսուրսները վերուղղորդել Մերձավոր Արեւելք, քանի որ Իսրայելի պաշտպանությունը նրա համար արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Իրանի վրա կարող է հարձակում իրականացվել, կամ Միացյալ Նահանգները կփորձի կոշտ միջոցներ կիրառել՝ ստիպելու Թեհրանին զիջումների գնալ եւ սահմանափակել իր միջուկային։

Եթե այս ամենը տեղի չունենա, ապա կարող է հարձակում սկսվել Իրանի վրա։ ԱՄՆ նոր վարչակազմը կարծում է, որ այժմ ժամանակն է լուծելու իսլամական հանրապետության հարցը։ Իսրայելը երկար տարիներ սպասել է այս հնարավորությանը, որպեսզի շարունակի իր օկուպացիոն քաղաքականությունը։ Կարծում եմ, որ Գազայի հատվածում, ինչպես նաեւ «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պայքարը կվերսկսվի»,- ընդգծել է փորձագետը։

Ընդ որում՝ նա կրկնել է, որ Իսրայելի դաշնակիցը Ադրբեջանն է, որտեղ հրեական պետությունը կարեւոր շահեր ունի էներգետիկ ոլորտում։ «Իրանի գլխին մութ ամպեր են կուտակվում. կամ նա պետք է զիջումների գնա՝ սահմանափակելով իր միջուկային ծրագիրը, կամ կարող է ենթարկվել օդային հարձակման։ Այս դեպքում Թեհրանը կարձագանքի, որը կհանգեցնի անկանխատեսելի ու վտանգավոր էսկալացիայի, այդ թվում մեզ համար»,- եզրափակել է քաղաքագետը»։