Ձեր ասածից մարդ բան չհասկացավ, Կիրանց-Ոսկեպար ճանապարհից որեւէ հատված տալու՞ եք Ադրբեջանին. Դանիելյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մենք մեր աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները  հրապարակում ենք պարտադիր՝ մամուլի հաղորդագրությունների տեսքով, եւ այդ շրջանակից դուրս չենք գալիս: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե սահմանազատման գործընթացում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածում որեւէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմին կա, թե՞ չկա:

«Մենք ունենք հաստատված կանոնակարգ եւ այն հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, ինիչ տեսք են ստանում այդ որոշումները եւ ինչպես են դրանք մտնում ուժի մեջ: Այս շրջանակներում դուք կարող եք գտնել ձեր հարձի պատասխանը»,-ասաց փոխբվարչապետը:

Գառնիկ Դանիելյանն էլ արձագանքեց. «Միգուցե դահլիճում հարցնենք, որեւէ մեկը ձեր ասածից բան հասկացա՞վ, թե ոչ: Կոնկրետ հարց եմ տալիս, ակնկալում եմ հստակ պատասխան»:

Մհեր Գրիգորյանն ասաց. «Նախ հաշվի առնելով հարցի կարեւորությունը և զգայնությունը, դուք պարտավոր եք նաեւ բացահայտեք, թե որ աղբյուրից եք ստացել նման տեղեկատվություն: Հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում պայմանավորվածություն, հրապարակվում են, և չեն կարող գաղտնի մնալ: Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամուլի հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել: Եթե ձեր ասածը այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»: