Իրաքի խորհրդարանը թույլատրել է ամուսնանալ ինը տարեկան աղջիկների հետ

Մանրամասներ
իրաք

Իրաքի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլատրում է ինը տարեկան աղջիկների ամուսնությունը: Այս մասին հայտնել է Associated Press-ը։

Հոդվածում նշվում է, որ չնայած ամուսնության նվազագույն տարիքին՝ 18 տարեկանին, իսլամական դատարաններին թույլատրվել է որոշում կայացնել ամուսնությունների վերաբերյալ՝ հիմնվելով իսլամի իրենց մեկնաբանության վրա, ինչը կարող է հանգեցնել դեռահաս աղջիկների կամ նույնիսկ ինը տարեկան երեխաների հետ ամուսնությունների:

Նման փոփոխությունների կողմնակիցներն ասում են, որ դրանք կօգնեն նվազեցնել «արևմտյան ազդեցությունը» իրաքյան մշակույթի վրա, նշում է Gazeta.Ru-ն։

Իրաքի իշխանությունների՝ աղջիկների համար համաձայնության տարիքը 18-ից ինը նվազեցնելու ծրագրերի մասին հայտարարվել է 2024 թվականի նոյեմբերի 8-ին:

Նշվում է, որ նահանգի իշխանությունները անհրաժեշտ են համարում այս օրենքը, քանի որ այն կարող է Իրաքը մոտեցնել «իսլամական օրենքի ավելի ճիշտ մեկնաբանմանը», ինչպես նաև պաշտպանել երիտասարդ աղջիկներին «անբարոյական վերաբերմունքից»: