Իրաքը դեմ է Իրանին հարվածներ հասցնելու համար իր օդային տարածքն օգտագործելուն

Մանրամասներ
իրաք

Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին կրկին հայտարարել է, որ Բաղդադը վճռականորեն դեմ է Իրանին կամ տարածաշրջանի ցանկացած այլ երկրի հարվածներ հասցնելու համար Իրաքի օդային տարածքն օգտագործելուն, գրում է Mehr-ը։

Արաջին հաստատել է Իրաքի դիրքորոշումը Բաղդադում Իրանի ռազմական կցորդ, գեներալ-մայոր Մաջիդ Քալիփուրի հետ շաբաթ օրը կայացած հանդիպմանը: Ըստ Ազգային անվտանգության խորհրդականի մամուլի գրասենյակի հաղորդագրության, Արաջին և Քալիփուրը «քննարկել են երկու երկրների անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու և սահմանների հսկողության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերն աակտիվացնելու ուղիները»:

Երկուստեք մտքեր են փոխանակվել նաև ահաբեկչության և մաքսանենգության դեմ պայքարում երկկողմ համագործակցության շարունակման շուրջ, հաղորդում է PressTV-ն։

Անցյալ ամսվա վերջին Իրանը հայտարարել էր, որ երկրի դեմ վերջին հարձակումը Իսրայելն իրականացրել է՝ օգտագործելով ԱՄՆ-ի կողմից վերահսկվող  Իրաքի օդային տարածքը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների օդային տարածքները: