Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ալեքսանյան

Մանրամասներ
ժաննա

«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և արդարաատության զգացումները խիստ սրվեցին»,- գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացել է Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանն ու ելույթ ունեցել։

«Նա հավաքեց իրավական ոլորտի պատասխանատուներին և թեմային նվիրված ճառ ասաց․ հորդորելով ինտենսիվ աշխատանք տանել  մեր երկրում արդարադատություն հաստատելու ուղղությամբ, «ձեզ ուղղված հարցերին ես եմ պատասխանում», ասաց Փաշինյանը՝ մեղադրանքներն ուղղելով ներկա գտնվող հասցեատերերին։

Պարզվում է անամոթությունը սահմաններ չունի․ հրաժարվում է արդարադատություն իրականացնող մարդու իրավունքների միջազգային դատարաններից, հրաժարվում է Արցախում միջազգայնորեն ճանաչված էթնիկ զտումից, տեղի ունեցած սպանություններիվ, բայց խոսում է արդարությունից ու արդարադատությունից։

Փաշինյանն ուզում է, որ մեր հանրությունը անբարոյականությունը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանությունը որպես հայրենասիրություն և այդպես շարունակ։ Նա կարծում է իշխանական լծալները բավարար են անբարո արժեքներով մեր ժողովրդին վերադաստիարակելու համար»,- գրել է Ժ. Ալեքսանյանը։