«Էդ դո՛ւ էիր ասում, թե Թուրքիան վերադարձել է Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար»․ Նարեկ Գալստյան

Մանրամասներ
կոլաժ

«24 Նյուզ»-ի տնօրեն Նարեկ ԳԱլստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բայց լկտիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա անգամ կոլաբորացիոնիստի համար: Ի՞նչ Արևմտյան Հայաստան, ո՞վ է 30 տարվա մեջ պետական մակարդակով Թուրքիայից հող ուզել, ո՞վ է անգամ քննարկել նման անհեթեթություն: Ոչ մի անգամ նման խոսք ոչ մեկ չի ասել:

Ընդհակառակը, բոլոր երեք նախագահներն էլ գիտակցել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու էդ յաթաղանը մեր վզից հանելու անհրաժեշտությունը: Էդ դու՛ էիր, որ 2018-ին պոռում էիր Արցախը Հայաստան է և վերջ, դու՛ էիր, որ Սևրի պայմանագրի գիտաժողով էիր պետական մակարդակով անում, դու՛ էիր, որ ասում էիր, թե Թուրքիան վերադարձել է տարածաշրջան Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար:

Հիմա ի՞նչ ես իրական Հայաստանի ցնդաբանությունը մեջտեղ գցում, թե իբր տեսեք-տեսեք, էս մեր ժողովուրդը Ստամբուլն ուզում էր արյան մեջ թաղել, դրա համար էս ողբերգություններն եղան: Ի՞նչ ես քեզ ռացիոնալ գործչի տեղ դրել, թե իբր պետք է գիտակցել աշխարհաքաղաքական-մաշխարհաքաղաքական, գիտահետազոտական…
Էս ցնդաբանությունների երկու շարժառիթ ունես՝

Արցախի կորուստը հավասարեցնել Արևմտյան Հայաստանին, դրա մեղքն էլ գցել հայ ժողովրդի «ագրեսիվ ինքնության ու պատկերացումերի վրա»: Չի՛ լինելու: Չի՛ ստացվելու: Մեր ժողովուրդը մինչև հիմա հիշում է 1000 տարի առաջ Անին հանձնողներին, 2100 տարի առաջ հոր դեմ ապստամբած Տիգրանի որդուն, քեզ կհիշի ու կհիշի»:

Նարեկ Գալստյան