2024 թ․ դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ինքնաթիռը վթարի ենթարկվեց ռուսական ՀՕՊ-ի արձակած կրակից։
2024 թ․ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը Ռուսաստանի մեղադրեց և պահանջեց պատժել ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։
2025թ․ հունվարի 6-ին Իրանի ԱԳ նախարար Արաղչին զգուշացրեց, որ պլանավորվում է Իսրայելի միջոցով մեծ հարձակում Իրանի վրա, և դրա հետևում կանգնած են այլ երկրներ ևս։ Արաղչին ոչ ուղիղ, բայց ակնարկեց ԱՄՆ-ին և Թուրքիային։
2025թ․ հունվարի 4-ից Իրանի արևելքում մեկնարկել է «Մեծ մարգարե 19» անվամբ լայնածավալ զորավարժություն։
2025թ․ հունվարի 7-ին Իլհամ Ալիևը սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի նկատմամբ և պահանջեց Հայաստանի դաշնակիցներից, որ այլևս չզինեն։ Միաժամանակ Ալիևն ասաց, որ իրենք ուժով կվերցնեն Հայաստանի հարավը՝ Սյունիքը։
2025թ․ հունվարի 7-ին Իլհամ Ալիևը միաժամանակ դժգոհություն հայտնեց Ռուսաստանի նկատմամբ ու նաև ասաց, որ ուրախ է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալու համար, քանի որ «Թրամփը շատ ընդհանուր արժեքներ ունի ադրբեջանցիների հետ»։
2025թ․ հունվարի 8-ին Հայաստան ժամանեց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Փակ հանդիպումներ են տեղի ունենում ՀՀ իշխանության հետ։
2025թ․ հունվարի 10-ից Իրանի հյուսիսում՝ Հայաստանի (նաև Արցախի), Ադրբեջանի և Թուրքիայի սահմանին տեղի կունենա 110 հազար զինվորների մասնակցությամբ Quds pilgrims անվամբ խոշոր զորավարժություն։
2025թ․ հունվարի 17-ին Ռուսաստանը և Իրանը պլանավորում են ստորագրել ռազմավարական դաշնակցային պայմանագիր, որով մի երկրի վրա հարձակումը նշանակելու է հարձակում մյուսի վրա։ Իրանը օգտվելու է ՌԴ միջուկային հովանոցից։
2025թ․ հունվարի 20-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողությունից հետո հայտարարելու է Ուկրաինայի հարցով հետ քաշվելու մասին։ Հիմնական շեշտը դրվելու է Իրանի վրա։
Դոնալդ Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում իր համար կարևոր նշանակություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը։
Մեր տարածաշրջանը մտնում է նոր փուլ, որտեղ ձևավորվում են երկու ավանդական բևեռներ՝ Ռուսաստան-Իրան ընդդեմ Թուրքիա-Ադրբեջան-ԱՄՆ-Մեծ Բրիտանիա։
Նաիրի Հոխիկյան
0Comments