Իրանի արտաքին գործերի նախարարի վաղը կայցելի Հայաստան

Մանրամասները՝ տեսանյութում
Արաղչի

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան.

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին իր հայ գործընկերոջ հրավերով երկուշաբթի կայցելի Երևան՝ իր հարևանների հետ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ Իրանի շարունակական խորհրդակցությունների շրջանակում։

Բացի Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից, Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի նաև Հայաստանի վարչապետի և այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները»։