Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով վնաս կհասցնի Իրանի ժողովրդին:
«Նրանք պետք է իմանան, որ մենք երբեք կոնֆլիկտ չենք նախաձեռնել, բայց յուրաքանչյուր ոք, ով վնաս է հասցնում Իրանին, ծանր ապտակ է ստանալու», - ասել է Խամենեին։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ է տվել Իրանին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար։ Պնդվում է, որ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։
0Comments