«Իրանը տարածաշրջանում միջնորդավորված ուժեր չունի». Խամենեի

Մանրամասներ
թրամփ Խամենեի թրամփ

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին զգուշացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին՝ Իրանի դեմ ագրեսիայի հնարավոր հետևանքների մասին։

«Եթե նրանք ինչ-որ հիմարություն գործեն Իրանի ժողովրդի հանդեպ, ապա կոշտ ու ջախջախիչ ապտակ կստանան»,- ասել է նա։

Խամենեին նաև հերքել է մեղադրանքները, թե Թեհրանը վերահսկում է տարածաշրջանում զինված խմբավորումները։

«Իրանը տարածաշրջանում միջնորդավորված ուժեր չունի, այդ խմբավորումները գործում են ինքնուրույն»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Եմենում հութիների շարժմանն աջակցելու մեջ՝ սպառնալով, որ ԱՄՆ-ն չի սահմանափակվի միայն ապստամբներին հարվածներ հասցնելով։