Պեսկովը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը Սաուդյան Արաբիայում

Մանրամասներ
պուտին թրամփ պուտին

Չի կարելի բացառել, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում, սակայն գագաթնաժողովի վայրի վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ տարբերակը չի կարելի բացառել։ Բայց այս հարցում դեռ հստակություն չկա»,-նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվել են արդյոք հնարավոր գագաթնաժողովի անցկացման տարբերակները և արդյո՞ք Սաուդյան Արաբիան հավանական տարբերակ է, ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել էր, որ համաձայն է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, որ երկու կողմերը հետագա բանակցություններն անցկացնեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։

Ուոլցը հայտնել է, որ բանակցությունները նպատակաուղղված են լինելու « մասնակի հրադադարի ընդլայնմանը, որի շուրջ պայմանավարվածությունը նախագահ Թրամփը ձեռք է բերել Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում»:

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ևս հայտարարել է Էր Ռիադում բանակցությունների անցկացման հնարավորության մասին։