Միացյալ Նահանգները շահագրգռված է Ռուսաստանի հետ լայնածավալ երկկողմ առեւտրի հաստատմամբ, այդ թվում՝ նրանից հազվագյուտ հանածոներ գնելով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է երեքշաբթի Fox News հեռուստաալիքի եթեր հեռարձակած հարցազրույցում։
«Մենք Ռուսաստանի հետ այդքան լայնածավալ առեւտուր չունենք, եւ նրանք էլ կցանկանային դա։ Եվ մենք նույնպես: Նրանք մեզ համար շատ արժեքավոր ապրանքներ ունեն, այդ թվում՝ հազվագյուտ հողերի շատ խոշոր հանքանյութեր [հանածոներ]»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
0Comments