Եթե ժողովուրդը 2018-ի պես փողոց դուրս գա եւ մի հոգի մնա, այդ ժամանակ ես էլ դուրս կգամ․ Հովիկ Աղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Մեր թիմի, մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն  որոշումներ ընդունելու ժամանակահատվածում և որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես նաև, ինքը սպառվել է և պետք է գնա հանգստի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի օրենքներով, սահմանադրությամբ: Էլի սխալվելու իրավունքով ժողովուրդը ոնց կորոշի»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե ժողովուրդը 2018-ի պես փողոց դուրս գա եւ մի հոգի մնա, այդ ժամանակ ինքն էլ դուրս կգա:

Հարցին՝ ՔՊ պատգամավորներից որեւէ մեկն իր հետ խոսե՞լ է իրեն անձեռնմխելիությունից զրկելու թեմայով, Աղազարյանը պատասխանեց. «Ես ընդգծված կերպով չեմ շփվում իմ նախորդ գործընկերների հետ, որովհետև ես երջանիկ եմ, որ նրանց մեծամասնության հետ ճանապարհ եմ անցել և չեմ ուզում իմ շփումներով իրենց դնել դժվար, անհարմար վիճակի մեջ»:

Նա ընդգծեց, որ մասնակցելու է իրեն անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը և դեմ է քվեարկելու: