Ի՞նչ քրեական գործ, ասում եք՝ ձեր քրեական գործ, 40 հատ քրեական գործ կա, ո՞ր մեկը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր քրեական գործից ի՞նչ նորություն կա:
Ճշտմանը, որ խոսքը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հնչած հայտարարությունների մասին է, պատգամավորն ասաց, որ դեռ տեղեկատվություն չունի:
Հիշեցմանը, որ ինքը հայտարարել էր, որ եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա եւ չասի, թե ով է իրեն զանգել իր անունից, նա սրիկա ու ստախոս է, եւ հիմա նա անուններ չի տվել, կարելի՞ է պնդել, որ նա սրիկա ու ստախոս է, Աղազարյանն ասաց. «Դա ձեր գնահատականն է, պարոն Քյարամյանը որոշակի պարզաբանումներ տվել է»:
Այնուհետեւ նա հայտարարեց, որ չի պատասխանի որեւէ հարցի, թե այստեղ ներկա լինեն կոնկրետ երեք լրատվամիջոցներից ներկայացուցիչներ: Նա ընդհատեց հարցազրույց ու հեռացավ:
0Comments