Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը

Մանրամասներ
Վարդան Ղուկասյան դոգ

Քիչ առաջ փաստաբանական խումբը ստացավ Վարդան Ղուկասյանի գործով դատական ակտը, որով դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։

«Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։ Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հրապարակված դատական ակտը վերաբերել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը։ Դատական ակտը բողոքարկվելու է»,–ասաց փաստաբանը։