Պիտի բոլորի թիկնազորերին էլ ստուգեն․ Խաչատուր Սուքիասյան

Մանրամասներ
Խաչատուր Սուքիասյան

Շատ լավ են արել, որովհետև բոլորի թիկնազորերին պետք է ստուգեն, քանի որ չգիտեմ՝ ցանկացած մարդու թիկնազորն ինչով է զբաղվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն՝ անդրադառնալով իր թիկնազորի անդամներին բերման ենթարկելու և ավելի ուշ ազատ արձակելու դեպքին։

Նա նշեց՝ եղել է նման քննարկում, որ թիկնազորերը սոցիալական անհավասարության կարծիք են ստեղծում կամ տպավորություն թողնում։ «Մենք ուզում ենք՝ ՀՀ–ն լինի բոլորի համար հավասար, հնարավոր է՝ ես նույնպես մտածեմ՝ որպես պատգամավոր, որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ, որ քաղաքում կամ քաղաքից դուրս թիկնազորով պտտվելն այնքան էլ ընկալելի չէ և՛ քաղաքացիների համար, և՛ տուրիստական հատվածի համար։ Պետք է այլ մեխանիզմ մտածեն, նոր օրենք ընդունվի»,– ասաց Սուքիասյանը։

Հարցին, թե զե՞նք էին փնտրում՝ նա պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ինչ էին փնտրում։ Պետք է օպերատիվ տվյալներով իմանան, նոր զենքը փնտրեն։ Թող իմանան՝ զենքը փնտրելով չի։ Հատուկ գործիքներ կան, որոնցով կարելի է իմանալ»։

Պատգամավորը նշեց, որ թիկնազորին գետնին չեն տապալել, հրավիրել են, պարզաբանումներ արել․ «Նախապես զգուշացվել էր, այդ ժամանակ ես Հայաստանում չէի»։