Վահե Հովհաննիսյանը՝ 750 մլն դոլար եվրապարտատոմսերի մասին

Մանրամասներ
քպ

Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում 2025 թ. մարտի 5-ին հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: 

«Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է՝ մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական համակարգերի կայունությունը, այլև վկայում է միջազգային կառույցների և ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային և երկարաժամկետ վստահության մասին»,- այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆինանսների նախարարությունը:Նշվում է, որ տեղաբաշխման գործընթացն ունի իրեն հատուկ ընթացակարգեր, որոնք հանրային խոսքի մեջ ենթադրում են նաև որոշակի սահմանափակումներ: 

«Քանի որ այս առումով հանրության շրջանում շատ հարցեր կան, ժամկետի ավարտից անմիջապես հետո` առաջիկա օրերին, նախատեսվում է կազմակերպել բրիֆինգ: Օրվա և ժամի վերաբերյալ ավելի հստակ կտեղեկացնենք նախապես»,- եզրափակվում է նախարարության տարածած հաղորդագրությունը։