Քաղաքացիները ֆեյսբուքյան գրառումներով եւ հրապարակած տեսանյութերով ահազանգում էին, որ Ֆիրդուսի թաղամասում պատական շերտ են քանդում շինարարական ծանր տեխնիկայով:
Կատաված առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, հայտնելով, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում՝ Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն։
0Comments