Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Եղանակը մայիս ամսին

Մանրամասներ
եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է ամբողջ մայիս ամսվա եղանակի կանխատեսումը:

Համաձայն դրա՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել։

Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, իր էջում կիսվելով կանխատեսմամբ, գրել է, որ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս: