ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, որն ազգությամբ քուրդ է, երբ հանդիպի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, կզգուշացնի, որ զգույշ խոսի։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով քաղաքապետի «փափախով քուրդ» արտահայտությունը։
Երևանի ավագանու երեկվա նիստի ավարտին Ավինյանը բարկացավ ընդդիմության այն մեղադրանքներից, որ քաղաքապետարանը վատ է աշխատում։ Նա վստահեցրեց` իրենք քրտնաջան աշխատում են, որպեսզի մայրաքաղաքում փոփոխություններն ամեն օր ավելի շատ ու որակական լինեն։ Ավինյանը շեշտեց, որ իրենք ռեսուրսները ներդնում են ոչ թե գրպանները լցնելու համար, ինչպես նախկինում է արվել, այլ քաղաքը զարգացնելու համար։ Երևանի քաղաքապետը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց, որ նրանք որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից, միևնույնն է, դա անհնար է, մարդիկ էլ «փափախով քուրդ չեն»։
«Ուշադրություն մի՛ դարձրեք, դա խոսք է, ասում են «փափախով քուրդ», բայց ես հենց հանդիպեմ իր հետ, անպայման կզգուշացնեմ, որ զգույշ խոսի»,– Sputnik Արմենիային ասաց Հասանովը։
Քուրդ լրագրող Լիաննա Մհոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ արտահայտությունն առնվազն գեղեցիկ չէր։
«Երբ հասարակ ժողովուրդն է այդպիսի բան ասում, ինչ–որ տեղ ընկալելի է, բայց երբ երկրի դեմքերից մեկն է նման արտահայտություն իրեն թույլ տալիս, անհասկանալի է»,– ասաց Մհոյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Տիգրանի Ավինյանի հայրն էր աղմկահարույց հայտարարություն արել։ Կարմիր գծերի վճարների մասին խոսելիս Արմեն Ավինյանն ասել էր. «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի էստեղ իրա գեղի «Opel»-ով»։ Քաղաքապետը ներողություն էր խնդրել հոր կոպիտ պահվածքի
0Comments