Հազվագյուտ առյուծները Հնդկաստանում երկու շաբաթվա ընթացքում սպանել են երեք մարդու

Մանրամասներ
առյուծ

Հնդկաստանում, Գուջարաթ նահանգի Ամրելի շրջանում, հազվագյուտ ասիական առյուծները երկու շաբաթում հարձակվել են երեք մարդու վրա։ Այս մասին հայտնել է The Indian Express-ը։

Առաջին ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի վերջում, երբ յոթամյա տղան գնացել է գետից ջուր բերելու և այլևս չի վերադարձել։ Նրա հարազատները սկսել են որոնումները և շուտով գտել են նրան, սակայն արդեն ուշ էր։ Տեղական անտառային վարչության աշխատակիցները արագ գտել և բռնել են երկու առյուծի, որոնք եղել են հարձակման վայրի մոտ։ Գիշատիչներին ուղարկել են հատուկ կենտրոն «հետազոտության» համար, բայց որոշ ժամանակ անց նրանց ազատ են արձակել՝ բնակավայրերից հեռու։

Վերջին մահվան ելքով հարձակումը տեղի է ունեցել նույն նահանգում մարտի 6-ին։ Անտառային վարչության աշխատակիցները անտառում գտել են մարդու մարմնի մասեր։ Հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում են 34-ամյա Նազիմ Քուրեշիին, որի ստորին մասը առյուծները կերել էին։ Քննիչները նշել են, որ դեպքի ճշգրիտ պատկերը դեռ չի վերականգնվել, սակայն Քուրեշիի կողքին հայտնաբերվել են առյուծի հետքեր։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի