Բանգլադեշի նախկին վարչապետի դեմ քրեական գործ են հարուցել սպանության մեղադրանքով

Մանրամասներ
բանգլադեշ

Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի դեմ հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Հարավասիական հանրապետության կառավարության նախկին ղեկավարը մեղադրվում է մթերային խանութի սեփականատեր Աբու Սայեդի սպանության մեջ, որը գնդակահարվել է հուլիսի 19-ին Դաքայում պետական աշխատատեղերի քվոտաների դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Dhaka Tribune թերթը նշում է, որ Սայեդը մահացել է ոստիկանության արձակած գնդակից։ Տեղացի ձեռնարկատիրոջ սպանության գործով հայցը Դաքայի դատարանում հարուցվել է Մոհամմադփուրի շրջանի բնակիչ Ամիր Շատիլի անունից։

Բացի Շեյխ Հասինայից, գործով մյուս մեղադրյալներն են նախկին իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը, ներքին գործերի նախկին նախարարը, ոստիկանության նախկին գլխավոր տեսուչը և մի շարք այլ բարձրաստիճան ոստիկաններ:

Բանգլադեշի Քրեական օրենսգրքի համաձայն՝ սպանության համար այդ երկրում նշանակվում է ամենախիստ պատիժը, այդ թվում՝ ցմահ բանտարկություն կամ մահապատիժ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։