Հնդկական Akash-1S ՀՕՊ առաջին համակարգերը Հայաստան կժամանեն մինչև տարեվերջ. Indian Defence Research Wing

Մանրամասներ
Akash

Հնդկական զենիթահրթիռային առաջին համակարգերը Հայաստան կժամանեն մինչև այս տարվա վերջ, գրում է Indian Defense Research Wing պարբերականը։

Նշվում է, որ այս հակաօդային պաշտպանության համակարգերից Երևանը պատվիրել է 15 միավոր՝ 720 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Akash-1S համակարգերը կիրառվում են իբրև համաժամանակյա ակտիվ թիրախային որոնման և թիրախավորման համակցություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, մասնավորապես՝ կործանիչներից, կառավարվող հրթիռներից և անօդաչու սարքերից:

Akash-1S-ը մշակվել է 1983 թվականին, իսկ սպառազինություն է ընդգրկվել 30 տարի անց։ Համակարգն ի վիճակի է օդային թիրախներ խփել 4-25 կմ շառավղով։