Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե USAID-ի գործունեությունն Ադրբեջանում «մեծ մասամբ նպաստել են ԱՄՆ շահերի առաջխաղացմանը»։
«Չնայած դրան, Ադրբեջանը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցում, ապա այդ օգնությունը պետք է տրամադրվի պաշտոնապես և ամբողջությամբ թափանցիկ», -Բայրամովի խոսքերը մեջբերել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նախարարը նշել է, թե 2024 թվականի հուլիսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը Ադրբեջանում դե յուրե անհնար է, իսկ այդ կառույցի շրջանակային փաստաթուղթ գոյություն ունի 2000 թվականից։
«Մենք վերլուծել ենք այս փաստաթղթի դրույթները և ինչպես են դրանք իրականացվել վերջին տարիներին։ Պարզվեց, որ նրանց [USAID] գործունեությունը չի ծառայում Ադրբեջանի շահերին, այլ ուղղված է Ադրբեջանում ԱՄՆ օրակարգի իրականացմանը։ Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ մենք ծանուցումներ ենք ուղարկել և հայտարարել, որ շահագրգռված չենք գործող պայմաններով համաձայնագրի երկարաձգմամբ»,-ասել է Բայրամովըև շարունակել. «Եկել է նրանց գործունեությունը դադարեցնելու ժամանակը: Ադրբեջանում USAID-ի ներկայության և ներկայացուցչության գործունեության շարունակականության կարիք չկա, և արդեն եկել է նրանց գործունեության ամբողջական ավարտելու պահը»:
0Comments