Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ սկսել է Գազայի հատվածում պատանդներին ընդունելու նախապատրաստական աշխատանքները, որոնք մոտ ապագայում պետք է ազատ արձակվեն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Պատանդների վերադարձի համար Իսրայելի պաշտպանության բանակի նախապատրաստական գործունեությունը կոչվում է «Ազատության թեւեր», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, պնդել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել պատանդներին ազատ արձակելու և Գազայի հատվածում հրադադար հաստատելու շուրջ։ Գործարքի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ բանակցություններում դեռևս կան որոշ չլուծված խնդիրներ, որոնք իսրայելական կողմը հույս ուներ լուծել մեկ գիշերվա ընթացքում:
0Comments