Մոսկվա-Նովոսիբիրսկ ինքնաթիռը ռումբի մասին հաղորդագրությունից հետո վերադարձել է օդանավակայան

Մանրամասներ
ինքնաթիռ

Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթ իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը ստիպված է եղել հետ վերադառնալ Շերեմետևո օդանավակայան այն բանից հետո, երբ ուղևորը հայտնել է ինքնաթիռում ռումբի առկայության մասին։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոսքերը։

«Ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան, իսկ ռումբի մասին հաղորդած անձը ձերբակալվել է»,- ասել է գործակալության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ օպերատիվ ծառայությունների մասնագետները ստուգում են ինքնաթիռը։ Միջադեպի հանգամանքներն պարզվում են։