Վաշինգտոնի փաստաթուղթը 0-ով ավելացրեց մեր անվտանգությունը, տարածաշրջանի ուժերին կհանի մեր դեմ․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Վաշինգտոնի փաստաթուղթը 0-ով ավելացրեց մեր անվտանգությունը, տարածաշրջանի ուժերին կհանի մեր դեմ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը․

«Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հողի վրա 0-ով ավելացրեց մեր անվտանգությունը։ Սա անհայտ ճակատագրի ու ծագումնաբանության փաստաթուղթ է։ Անվտանգային իմաստով ավելի լարու՞մ է բերում, թե լիցքերի լիցքաթափում՝ Իրանի կտրվածքով եմ ասում։ Ի դեմս Իրանի՝ ավելի լարված հարևան ենք ունենալու։

1 շաբաթում Երևանը 2 լուրջ քաղաքական հարված հասցրեց Մոսկվայի հետ հարաբերություններին։ ԵՄ հետ գործընթացն ու Վաշինգտոնի ստորագրումը ՀՀ-ի դեմ տարածաշրջանի ուժերի կոնսոլիդացիայի է բերում»,- ասել է Բեքարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։