ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական գործընկերության փաստաթղթում որևէ էական բան, որը կարող է մեր անվտանգության միջավայրում փոփոխություն բերել, ուրվագծված չէ, բայց չի բացառվում, որ հետագայում այլ գործիքներ ներդրվեն։ Այն հեռացող վարչակազմի վերջին նախաձեռնությունն էր, դժվար է ասել՝ նոր ղեկավարության քաղաքականությունը Հարավային Կովկասում ինչպես կլինի, փաստաթուղթը կմնա որպես բարի ցանկությունների թուղթ, թե՞ կիրականացվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Դիտարկմանը, թե այն ներկայացվում է որպես ինքնիշխանության, անկախության դրսևորում, պատգամավորը ընդգծեց, որ այն մարդիկ, ովքեր այդպես են մեկնաբանում, նրանց նպատակը ՀՀ-ի անվտանգության ապահովումը, տնտեսական զարգացումը չէ, նրանք այլ շահեր են սպասարկում։
«ՀՀ-ն ուզում է ցույց տալ, որ քանդել է մեկ անվտանգային համակարգ, բայց Արևմուտքի հետ կառուցում է այլ ճանապարհ, դա ինչ ազդեցություն կունենա սուվերենության տեսանկյունից, դժվար է ասել։ ՌԴ-ն կարծր դիրքորոշում ունի, Մոսկվայում Արարատ Միրզոյանից պարզաբանումներ են պահանջելու։ Երբ էներգակիրների գները մեծանան, ապրանքները թանկանան, մարդիկ իրենց մաշկի վրա կզգան ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը»,- հավելեց Աբրահամյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments