Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաջորդ շաբաթ մենք հատուկ խումբ կուղարկենք Հայաստան, որը կզբաղվի սահմանային անվտանգության հարցերով։
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքեն.
… թարգմանություն դիվանագիտական լեզվից նորմալ լեզվով։
Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները։
Պահը եկել է, որ մի քիչ զոռ տանք մեր ուղեղին և ֆիքսենք հետևյալ իրողությունը՝ դա այն երկրի հատուկ ծառայություններն են, որը պատրաստվում են հարձակվել Իրանի վրա:
Հիմա եկեք բոլորս միասին մտածենք, թե ինչպես կարձագանքեն իրանցիները այն հանգամանքին, որ անմիջապես իրենց սահմանի կարևորագույն հատվածին հայտվելու են ամերիկյան ռազմական գործակալները:
Հն՞
Ես չեմ հասկանում, ինչու ՀՀ իշխանությունները իրենց շինծու ԵՄ հանրաքվեով և ԱՄՆ- ի հետ իբր «ռազմավարական հուշագիր» ստորագրելով որոշել են հենց այսպիսի խուճուճ ձևաչափով տանել Հայաստանը ինքնասպանության»։
0Comments