Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Մանրամասներ
Առուշ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ Առուշանյանը   կազատազրկվի, ավելին՝ պատիժը խստացվել է 3 ամսով՝ 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այաօր հրապարակել է որոշումը։ Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դատարանը ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամաբ հսկողության վարչության պետ Լ Չարխիֆալակյանի և դատապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները բավարարել է մասնակի։

Արդյունքում՝ համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։ 

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10 ի որոշումը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։