ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը՝ մաքսային և սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, հայկական բանակ հետ կապ չունեն։
Հիշեցնենք, որ Բլինքենը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ նախօրեին ասել էր, որ «հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին, մեր մաքսային և սահմանների պաշտպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու մեր հայ գործընկերների հետ՝ սահմանային անվտանգության հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ»:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը որոշ լրատվամիջոցներ ընկալել էին որպես Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը վերաբերող լուր։
0Comments