ՀՀ սահմանների ապահովությունը մենք պետք է երաշխավորենք մեր վարած բալանսավորված քաղաքականությամբ։ Նորից եմ կրկնում, որ բեռը դնել միայն զինված ուժերի կամ միայն մեկ գործընկերոջ վրա, լուծումների չի բերի։
Մեր երկրի առջև ծառացած խնդիրները պետք է լուծենք երկխոսությամբ։ Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, հիմքեր չեմ տեսնում, որ տարածաշրջանը էսկալացվի։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատախանելով հարցին՝ թե արդյոք ապահովված է Սյունիքի սահմանները։
Պապիկյանն ասաց, թե Ալիևի հնչեցրած բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները և լուծումները դրանց մի մասը նրանց փոխանցվել է, կա երկխոսություն և յուրաքանչյուր հարցով հայաստանը պատրաստ է ներկայացնել առաջարկները։
«Մեր տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,-հավելեց Պապիկյանը:
0Comments