Թուրքիայի նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը, որի ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձրել է Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև անդրադարձել մինչև դեկտեմբերի 8-ի՝ սիրիական կառավարության հեռանալու պահը, տեղի ունեցած որոշ իրադարձություններին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Նախ, նա խոսել է արդեն Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի վարած քաղաքականության մասին՝ նրան մեղադրելով երկրի ներսում առկա խնդիրները բռնությամբ, արյունահեղությամբ ու ճնշումներով լուծելու համար:
Էրդողանի խոսքով, Ասադի և իր միջև կայացած հանդիպումներում Սիրիայի նախկին նախագահը պատմել է բարեփոխումներ իրականացնելու մասին, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել:
«Իր հետ ունեցած մեր բոլոր հանդիպումներում Ասադը մեզ բարեփոխում իրականացնելու մասին խոստում էր տալիս, բայց երբեք իր խոսքը չէր պահում»,- հավելել է նա:
Բացի այդ, արդեն անդրադառնալով ներկայում Սիրիայում տիրող իրավիճակին, որպես Սիրիայում ամենամեծ խնդիր որակել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի»-ին (YPG):
Էրդողանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կողմից ավելի վաղ արտաբերած նույնիմաստ նախադասությամբ սպառնացել է գործողություն իրականացնել Սիրիայում, եթե YPG-ականները չինքնալուծարվեն:
«Եթե Սիրիայի բնական ռեսուրսները զավթած YPG ահաբեկչական կազմակերպությունը չինքնալուծարվի և զենքերը վայր չդնի, չի կարողանա փրկվել ցավոտ ճակատագրից»,- սպառնացել է Էրդողանը:
Հարկ է նկատել նաև, որ Էրդողանը չի մոռացել ակնարկել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին, իրենց որակմամբ, օգնություն տրամադրող կողմերի գոյության մասին:
«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից: Մենք մեր սիրիացի եղբայրների հետ միասին ամենակարճ ժամանակահատվածում կջախջախենք թե՛ DEAŞ-ին, թե՛ YPG-ին և թե՛ մյուս ահաբեկչական կազմակերպություններին»,-զգուշացրել է Էրդողանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
0Comments