ԱՄՆ Հայ դատի հանձնախբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթին:
«Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու…Համաձայնագիր, որի իրականացումը իրենց ձեռքին չի լինի ընդամենը վեց օր անց: Պարզ ասած՝ Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը այն էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը: Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ամերիկյան ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը:
Հիմա՝ Արցախին (ԱՄՆ-ի աջակցությամբ) հասցված վնասից հետո նրանք ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցության նվերն» է՝ միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ՝ ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու:
Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են՝ ձեռք բերելու ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում»:
0Comments